Ճարպակալում
7 պատճառ, թե ինչու ոչ մի կերպ չի հաջողվում նիհարել. news.am
Շատ մարդկանց ոչ մի կերպ չի հաջողվում ազատվել ավելորդ քաշից, նույնիսկ եթե նրանք հետեւում են իրենց նշանակված սննդակարգին եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը: Հարվարդի համալսարանի փորձագետները` բժիշկ Դեւիդ Լյուդվիգի գլխավորությամբ, իր նոր` «Միշտ քաղցած ես» գրքում բացատրել են, թե ինչու ավանդական սննդակարգերն արդյունք չեն տալիս:
1. Սպորտով զբաղվելուց հետո չափից շատ եք ուտում
Գիտնականները համակարծիք չեն այն մասին, թե արդյո՞ք սպորտն օգնում է նիհարել: Կարծիք կա, թե սպորտով զբաղվելուց հետո մենք ուտելու ավելի մեծ ցանկություն ենք ունենում: Ցավոք, կալորիաների այրումն անհամեմատ ավելի աշխատատար գործընթաց է, քան դրանք հավաքելը: Մարզումների 30 րոպեն օգնում է ընդամենը 200 կալորիա այրել, որոնք կարող եք լրացնել մեկ էներգետիկ ըմպելիքի օգնությամբ, ընդամենը մեկ րոպեում: Եթե Դուք հենց այդպես էլ վարվում եք, սպորտով զբաղվելուց հետո քաղցր ըմպելիք եք խմում կամ լավ ուտում եք, կամ` ընթրում, Դուք, իհարկե, չեք կարողանա նիհարել, որովհետեւ Ձեր սննդակարգում կալորիաների պակաս չի ձեւավորվի:
2. Դուք սխալ եք նախաճաշում
Ոչ այնքան վերջերս գիտնականները փորձարկում են անցկացրել 12 անչափահասի մասնակցությամբ, որոնց երեք տարբեր նախաճաշ են տվել, որոնք կալորիաների միանման պարունակություն են ունեցել, բայց ածխաջրերի տարբեր մակարդակ: Կախված ածխաջրերի տեսակից, այդ տղաները հետագայում օրվա ընթացքում 650 կալորիայով ավելի կամ պակաս են օգտագործել: Գոտկատեղի համար ամենաօգտակար նախաճաշը եղել է մրգերով ձվածեղը, որն ավելի շատ սպիտակուց եւ ճարպ էր ներառում եւ ավելի քիչ ածխաջրեր, ինչպես նաեւ` ընդհանրապես հատիկավոր սնունդ չէր պարունակում:
3. Դուք չափազանց քիչ եք ուտում
Շատերն անկեղծորեն կարծում են, որ սահմանափակելով կալորիաների ընդունումը գուցե քաշի կրճատման հասնեն: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ հացադուլներն ընդամենը դանդաղեցնում են նյութափոխանակության արագությունը, ինչի հետեւանքով քաշի կորուստն ընդհանրապես անհնարին է դառնում:
4. Դուք արհեստական քաղցրացուցիչներ եք օգտագործում
Որոշ արհեստական քաղցրացուցիչներ սախարին են պարունակում, ոչ թե գլյուկոզա եւ ֆրուկտոզա: Չնայած այդ քաղցրացուցիչներում կալորիաներ չկան, դրանք, միեւնույն է, բացասական ազդեցություն են ունենում համային ռեցեպտորների վրա, եւ արդյունքում քաղցրության 1 000 անգամ ավելի հզոր զգացողություն է առաջանում, քան շաքարի օգտագործման դեպքում: Իսկ դա զգալիորեն խթանում է քաղցը` ինսուլինի արտադրության հաշվին եւ կալորիաները փոխանցում է ճարպային բջիջներ:
5. Դուք շատ եք ուտում վերամշակված մթերքներ
Շատերի սիրած չիփսերը, թխվածքաբլիթը, կոնֆետները եւ թխվածքներն ինտենսիվ վերմշակում են անցել, շատ շաքար եւ քիմիկատներ են պարունակում: Դրանք բոլորը ածխաջրերի թվին են դասվում եւ, ըստ մարդու օրգանիզմի վրա ազդեցության աստիճանի, այդ մթերքները թմրանյութ են հիշեցնում` մշտապես ցանկություն առաջացնելով դրանք ավելի ու ավելի օգտագործելու: Եթե ձեզ հաջողվի սննդից բացառել վերամշակման բարձր աստիճանով ածխաջրային մթերքները, Դուք ինքներդ կզարմանաք, թե որքան կարագանա նիհարելու գործընթացը:
6. Դուք շատ աղ եք օգտագործում
Վերամշակված մթերքների մեծ մասը աղով է հագեցած, որը պետք է ուժեղացնի դրա համը: Կարելի է այդ մթերքները բացառել սննդից եւ դրանով նվազեցնել աղի օգտագործումը, բայց արդյո՞ք դա անրաժեշտ արդյունք կտա: Ապացուցված է, որ սննդում աղի նվազեցումը բացասական ազդեցություն է ունենում զարկերակային ճնշման վրա եւ նույնիսկ նյութափոխանության գործընթացում խնդիրներ է առաջացնում: Աղի ավելցուկը վտանգավոր է նաեւ սրտի առողջության համար: Ահա թե ինչու մարդուն խորհուրդ է տրվում ոսկե միջինի հետեւել` օրական օգտագործելով ոչ ավելի, քան 3 գ աղ:
7. Օրգանիզմում վերահսկող կետ կա
Բժիշկ Լյուդվիգի անցկացրած բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցող մկները սննդին հասնելուց հետո ուղիղ այնքան են գիրանում, որքան «նախատեսված է» նրանց օրգանիզմի կողմից: Դա հաստատում է այն տեսությունը, որ մարդն էլ ծրագրավորված վերահսկիչ կետ ունի, որին ձգտում է օրգանիզմը: Եվ քանի դեռ այդ կետին չենք հասել, մենք կգիրանանք, չնայած բոլոր սննդակարգերին:
Կարդացեք նաև
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...
Ճարպակալումը միայն ավելորդ քաշը չէ, այլ լուրջ քրոնիկ հիվանդություն է, որը զարգանում է ֆիզիոլոգիական և գենետիկ գործոնների, ինչպես նաև շրջակա միջավայրի ազդեցությամբ: Ճարպակալման զարգացման ընթացքում...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Բազմաթիվ ուսումնասիրությունների համաձայն` կորոնավիրուսային հիվանդություն հաստատված ամենածանր հիվանդներից շատերն ունեցել են ճարպակալում1: Համաշխարհային վերլուծությունը ցույց է տալիս, որ ճարպակալումը...
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշն ու ճարպակալումը մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացման ռիսկի գործոն են, ինչպիսիք են` սրտանոթային հիվանդությունները...
Ճարպակալումը խաթարում է շնչառական ֆունկցիան՝ առաջացնելով շնչառական խանգարումներ ինչպես արթուն, այնպես էլ քնած վիճակում: Արթուն վիճակում թոքերը չեն կարող լիարժեք գործել կրծքավանդակի ծանր լինելու պատճառով...
Ի՞նչ է հավելյալ քաշը և ի՞նչ է ճարպակալումը:
Ճարպակալումը համարվում է հիվանդագին վիճակ, որի ժամանակ լինում է մարմնի ավելցուկային ճարպ...
Ցելյուլիտը վերացնելու միակ միջոցը ճիշտ սնվելն է: Ճարպային բջիջները չեն վերանում ինքնըստինքյան: Superboss.info-ն ներկայացնում է ճիշտ սնվելու բաղադրատոմսեր նիհարելու համար: Ընտրեք 10 տարբերակներից...
Budetezdorovy.ru-ն գրում է, որ ավելորդ քաշը լուրջ սպառնալիք է առողջության, հատկապես՝ անոթների և սրտի համար։ Ավելորդ քաշից ազատվելու և քաշը պահպանելուն նպաստում է արագ նյութափոխանակությունը...
Ակտիվացված ածուխը կարող է արգելափակել ճարպերի և ածխաջրերի յուրացումը, նվազեցնել մթերքի կալորիականությունը, ինչի շնորհիվ տեղի է ունենում քաշի նվազում։ Fithacker.ru-ն ներկայացրել է ածուխի օգտագործման մի քանի եղանակ...
Արքայախնձորի օգտակար հատկությունները շատերին են հայտնի։ Այս միրգը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից. այն հնարավորություն է տալիս մաքրել օրգանիզմը կուտակված տոքսիններից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն